Լուրեր
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված, այս մասին տեղեկությունը հայտնում է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Օլեքսեյ Գերաշենկոն իր Telegram ալիքում։ Ուկրաինական լրատվամիջոցները «Telegram»-ում գրում են, որ երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված։

Գերաշենկոյի խոսքով, մոնիտորինգային ռեսուրսների համաձայն՝ ՌԴ ԶՈւ հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կրող ՄիԳ-31Կ-ը կրկին օդ է բարձրացել Բելառուսի Մաչուլիսկի օդանավակայանից։

Այս պահին քաղաքացիներին հորդորում են գնալ ապաստարան և մնալ այնտեղ։
| Print |
თეგები: Ուկրաինա / տագնապ /