Լուրեր
«Էներգո-Պրո Ջորջիա»-ն զգուշացնում է Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Ապրիլի 5-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 11:30-18:30-ը կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաք Վալեի Վաժա Փշավելա փողոցում և Փարեխայում։

Մասնավորապես կհոսանքազրկվեն Ախալցիխեի և Ախալքալաքի մի շարք գյուղեր:

Ժամը 12:00-18:00 - Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո, Ազավրեթ, Ալաստան, Վարևան, Գոկիո, Թոկի, Վարգավի գյուղերի բաժանորդներ համար:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |