Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում տզերի խայթոցի դեպքեր են գրանցվել

Ղրիմի-Կոնգոյի դեպքեր են գրանցվել Սամցխե-Ջավախեթիի երեք մունիցիպալիտետներում։ Այս պահին վիրուսային վարակ է հայտնաբերվել Ախալցիխեի մունիցիպալիտետի Մուսխի գյուղում, Ասպինձայի մունիցիպալիտետի Տոլոշ գյուղում և Ադիգենի մունիցիպալիտետի Նաքուրդևի գյուղում։ Սուր վիրուսային վարակը հաստատվում է անասունների հետ շփվող մարդկանց մոտ։

Նշված գյուղերի բնակչության մի մասը գիտի հիվանդության մասին և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։

Ղրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի անասունից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ կոնտակտի արդյունքում։ Տենդից մահվան գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս, սովորաբար մահը վրա է հասնում հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ այս փուլում մարզում միայն երեք դեպք է արձանագրվել։

Կարդացեք նաև՝
Ի՞նչ անել, եթե մարմնի վրա հայտանաբերել եք տիզ
| Print |