Լուրեր
Ախալցիխեն կունենա 18 նոր հասարակական տրանսպորտ

Ախալցիխեի քաղաքապետարանը կունենա 18 նոր հասարակական տրանսպորտ: Այս մասին քաղխորհրդի նիստում հայտարարել է Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։

Նրա խոսքով, այս փուլում տրանսպորտի ընտրությունն ընթացքի մեջ է, և մինչև տարեվերջ քաղաքում և քաղաքապետարանի գյուղերում կգործեն նոր ավտոբուսներ։

Քաղաքապետի խոսքով՝ տրանսպորտում ներդրվելու է ժամանակակից վճարային համակարգ:
| Print |