Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում գետում կորած աղջիկը գտնվել է
Մոտ 12 ժամ տեւած որոնումներից հետո Ասպինձայում կորած աղջկան գտել են: Փրկարարները, ջրասուզակները, բնակիչները հունիսի 9-ից որոնում են Գ.Վ.-ին: Որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում գետի մոտակայքերում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ դեռահասները գնացել էին լողանալու, երբ աղջիկը ջրում կորել էր: 

Տեղացիների խոսքով, կամրջի մոտ դեռահասին տեսել է ջրասուզակը։

Ասպինձայի մունիցիպալիտետում դեռ փնտրում են մայիսի 5-ին անհետ կորած Գիմզեր Կավելիձեին։  Ասպինձայից բացի ,անհետ կորած 28-ամյա երիտասարդի որոնումները շարունակվում են Ախալցիխեում, Բորջոմիում և հարակից տարածքում։

| Print |