«Ամեն օր 1-2 կով է սատկում»,- խշխշուկ հիվանդությունը Նինոծմինդայում
04.08.2023
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի բնակչության խոշոր եղջերավոր անասունները սատկում են է խշխշուկ հիվանդությունից։
Գյուղում ասում են, որ գրեթե ամեն օր երկու-երեք խոշոր եղջերավոր անասուն է սատկում այս հիվանդությունից։ Պատվաստած անասուններին հաջողվել է ողջ մնալ։
Խշխշան պալարով վարակվում են հիվանդ օրգանիզմից: Վարակի հարուցիչները կերի և ջրի միջոցով ընկնում են աղեստամոքսային տրակտ: Վարակի փոխանցման աղբյուր կարող են լինել նաև միջատները:
Հիվանդության ժամանակ բարձրանում է ջերմությունը, ախորժակն անկում է ապրում, թուլանում է սրտի գործունեությունը: Կենդանին սկսում է կաղալ, ազդրի և թիակի մկաններում առաջանում են այտուցներ (պալարներ): Հիվանդությունն արագ է ընթանում և կենդանին սատկում է 1-2 օրվա ընթացքում:
Ամեն տարի գարնանը՝ մինչև արոտ փոխադրելը, կենդանիներին իմունացնում են: Հորթերին 6 ամսականում իմունացնում են երկրորդ անգամ: Արգելվում է հիվանդներին մորթել: Պետք է դիակները այրել կամ թաղել: