Լուրեր
Որ քաղաքներում ու գյուղերում հոսանք չի լինելու (R)
Համակարգի պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ից 19:00-ը, էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի Նինոծմինդայի շրջանի Սաղամո գյուղի բաժանորդների համար,

ժամը 11:00-ից 11:15-ը և 18:30-ից 19:00-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բաժանորդների համար,

ժամը 14:00-ից 18:00-ը Ախալցիխեի շրջանի Թիսելի, Վալե, Գուրկելի, Ծինուբանի, Ծրիոխի, Սակունեթի և հարակից գյուղերի բաժանորդներին։

Վերականգնողական աշխատանքների ավարտից անմիջապես հետո, էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով։
| Print |