Պահպանեք Սահմանադրությունը - Պայքարի վեցերորդ օրը Ախալցիխեում
03.12.2024
Վեցերորդ օրն է, ինչ անընդմեջ բողոք է անցկացվում Ախալցիխեում։ Ռուսթավելիի հուշարձանի մոտ հավաքվում են հասարակական և լրատվամիջոցների կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ինչպես նախորդ օրերին, այսօր Ախալցիխեում բողոք է բարձրացվել խախտված սահմանադրության, ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքի, լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և արևմտյան ուղեգծից դուրս գնալու դեմ։ Բողոքները սկսվել են Թբիլիսում և այլ քաղաքներում նոյեմբերի 28-ից հետո, երբ «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չքննարկել Եվրոպական Միության անդամակցության հարցը և մինչև 2028 թվականը հրաժարվել Եվրոպական Միության բյուջետային դրամաշնորհներից։ Այնուամենայնիվ, «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ նրանց նպատակն է, մինչև 2030 թվականը Վրաստանը անդամակցի Եվրամիությանը։