Լուրեր
Քանի՞ մարդ է տուժել պիրոտեխնիկայից

 

Ամանորի գիշերը Թբիլիսիի շտապ բուժօգնություն 33 ահազանգ է ստացվել պիրոտեխնիկայի կիրառմամբ ստացված վնասվածքների պատճառով։ Նրանցից 20 քաղաքացի հոսպիտալացման կարիք է ունեցել։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքներին և մարզերին, ապա գրանցվել է պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով վնասվածքների 25 դեպք, որից 20 պացիենտ հոսպիտալացվել է։

Կենտրոնի տեղեկություններով՝ Ամանորի գիշերը Թբիլիսիում ալկոհոլի օգտագործման հետ կապված 208 կանչ է գրանցվել։ Այս պատճառով 64 մարդ հոսպիտալացվել է։ Մարզերում արձանագրվել է սննդային և ալկոհոլային թունավորման 110 դեպք, հոսպիտալացվել է 67 պացիենտ։

 

 

| Print |