Լուրեր
Ախալցիխեի մունիցիպալիտետում տրանսպորտը կտեղաշարժվի սահմանափակումներով
Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում։ Նրանց տեղեկություններով՝ առատ ձյան պատճառով մունիցիպալիտետի տարածքում քաղաքային տրանսպորտը կտեղաշարժվի սահմանափակումներով։

Ներկայումս տրանսպորտը գործում է միայն Ախալցիխե քաղաքի, Ածղուրի և Մինաձեի ուղղությամբ։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Ախալցիխեի մունիցիպալիտետում քաղաքային տրանսպորտը կտեղաշարժվի սահմանափակումներով։

Այս պահին քաղաքային տրանսպորտը գործում է Ախալցիխե քաղաքում, Ածղուրի և Մինաձեի ուղղությամբ։

Առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։

Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում են ավտոմոբիլային ճանապարհները և օգտագործվում է տեխնիկական աղ», – նշված է Ախալցիխեի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։
| Print |