Լուրեր
Իսրայելը փակում է դիվանագիտական առաքելությունները ամբողջ աշխարհում
Իսրայելը ամբողջ աշխարհում դիվանագիտական առաքելություններ է դադարեցնում։ Այդ մասին տեղեկություններ տարածում են տարբեր երկրներում Իսրայելի դեսպանատները։

Ինչպես հաղորդում է Շվեդիայում Իսրայելի դեսպանատունը, հյուպատոսական ծառայություններ այլևս չեն իրականացվի, իսկ փակման պատճառը վերջին իրադարձություններն են։ Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ ժամանակով է դադարեցվում հյուպատոսական սպասարկումը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իսրայելը փակել է դեսպանատունը նաև Բեռլինում։

Բացի այդ, Իսրայելի դեսպանատունը Վրաստանում տեղեկացրել է, որ վերջին ժամանակաշրջանի իրադարձությունների պատճառով դեսպանատունը փակ է, և հյուպատոսական ծառայությունները հասանելի չեն լինի։
| Print |