Որքա՞ն կպահպանվի անկայուն եղանակը Սամցխե-Ջավախքում
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Սամցխե-Ջավախքում տեղումները և ցածր ջերմաստիճանը կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ։ Ախալցիխեում ապրիլի 5-ին սպասվում է անձրեւ: Ցերեկը սպասվում է 11, իսկ գիշերը 4 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախքին, Ախալքալաքում և Նինոծմինդայում ձյուն է կանխատեսվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 8, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 7, գիշերը՝ - 7 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։