Արև և ջերմաստիճանի բարձրացում. ինչպիսի՞ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Սամցխե-Ջավախքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը՝ հուլիսի 5-ին, Ախալցիխեում ցերեկը սպասվում է 24, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 24, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ եղանակն առանց տեղումների է։ Ախալքալաքում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Շրջանի հանգստավայրերում նույնպես ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա: