Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Նոյեմբերի 26-ից երկրի ողջ տարածքում սպասվում է եղանակի վատացում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվում է անձրև, ուժեղ քամի, ծովում փոթորիկ, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն։
«Նոյեմբերի 26-ի օրվա վերջից մինչև նոյեմբերի 27-ի օրվա վերջը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, ծովում՝ 3-4 բալ փոթորիկ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում», -ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։