Ցածր ջերմաստիճան և ձյուն. ինչպիսի՞ն կլինի եղանակը մարզում
Օդերեւութաբաններն Արեւմտյան Վրաստանում մինչեւ դեկտեմբերի 13-ը տաք եւ հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կբարձրանա մինչև +15, +20 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ: Դեկտեմբերի 13-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է սպասել 5, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիում, այստեղ ձյուն են կանխատեսում: Ախալքալաքում ցերեկը կլինի 3, գիշերը՝ -1 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 0, գիշերը՝ -3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 4, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։