-7 աստիճան ցրտահարություն, ձյուն և անձրև՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Դեկտեմբերի 16-ին, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, Վրաստանի ողջ տարածքում սպասվում է անձրևային եղանակ։ Բակուրիանիում ձյուն կտեղա, իսկ Գուդաուրիում նվազագույն ջերմաստիճանը կլինի -3 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ: Դեկտեմբերի 17-ին և 18-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան, 8 և 10 աստիճան, իսկ գիշերը՝ 2 և 3 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6 եւ 8, գիշերը՝ -5 եւ -3 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5 եւ 7, գիշերը՝ -7 եւ -5 աստիճան։
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 11 և 13, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։