Ձյուն և ցածր ջերմաստիճան. ինչպիսի՞ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում սպասվում է փոփոխական և անձրևային եղանակ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ: Ախալցիխեում դեկտեմբերի 20-ին ցերեկային ժամերին սպասվում է -2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 4, գիշերը՝ -4 աստիճան ։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է ձնառատ եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -1, գիշերը՝ -5։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ - 5 աստիճան։
Ձյուն կտեղա նաև շրջանի հանգստավայրերում՝ Բակուրիանիում և Աբասթումանիում:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 7, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։