-9 աստիճան ցրտահարություն. Ինչպիսի՞ն կլինի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ին Արեւելյան Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ եւ անձրեւոտ եղանակ։ Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։
Դեկտեմբերի 22-ից 26-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +4, +9 աստիճանով։
Սամցխե-Ջավախքում սպասվում է հիմնականում արևային եղանակ: Դեկտեմբերի 22-ին Ախալցիխեում սպասվում է գիշերը՝ -2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 7, գիշերը՝ -4 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 3, գիշերը՝ -6 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -9 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում սպասվում է արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 5, գիշերը՝ -1 աստիճան։
Առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված Վրաստանի ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։