Ցրտահարություն և ցածր ջերմաստիճան. ինչպիսի՞ եղանակ է սպասվում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 23-ից 26-ը Արևելյան Վրաստանում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +4, +9 աստիճանով։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Դեկտեմբերի 24-ին և 25-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան 7 և 6, գիշերը՝ 0 և -1 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ -3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում երկու օրում ցերեկը կլինի 4 և 3, գիշերը՝ -6 և -8 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 2, գիշերը՝ -7 և -9 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 7 և 9, գիշերը՝ 0 աստիճան։