Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա։
Մարտի 9-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ -2 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 5, գիշերը՝ -8, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -8 աստիճան ցուրտ։
Մարզի հանգստավայրերում կդիտվի ամպամած եղանակ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 13, գիշերը սպասվում է 3 աստիճան տաքություն։