Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակային փոփոխությունների մասին։
«Մինչև հունիսի 13-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում կպահպանվի տեղումնառատ եղանակ, տեղ-տեղ կայծակ, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ, դաշտային շրջաններում ցերեկը կկազմի +26, +31 աստիճան։
Քաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +29, +31 աստիճան»,- ասված է հաղորդագրության մեջ։