-15 աստիճան ցրտահարություն և արև՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև փետրվարի 28-ը սպասվում են շատ ուժեղ քամիներ։
«Փետրվարի 26-ից 28-ը Սև ծովի ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի հարթավայրում եւ Գորի-Սուրամի ճանապարհի հատվածում սպասվում է քամի արևելյան ուղղությամբ, երբեմն՝ շատ ուժեղ։
Արևելյան Վրաստանում առանձին վայրերում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։
Փետրվարի 27-ին և 28-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, իսկ գիշերը՝ -5 -3 աստիճան:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +3 և +4 աստիճան տաքություն, գիշերը՝ -13 և -11 աստիճան, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2, իսկ գիշերը՝ - 13 և մինուս 15 աստիճան ցրտահարություն։