Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում սեպտեմբերի 10-12-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և կայծակ։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։ Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սեպտեմբերի 10-11-ը սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-ին առանձին վայրերում կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +36, +38 աստիճան։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +30, +34 աստիճան։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +30 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33,+35 աստիճան։ Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +35 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ եւ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։