Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Ըստ կանխատեսումների՝ սեպտեմբերի 23-25-ը Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում և ծովում 3-4 բալ փոթորիկ։
Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Սպասվող առատ տեղումները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։