Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրագիտության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոն համարվում է Խարագաուլիի մունիցիպալիտետի գյուղ Խիդարին: Ցնցում զգացվել է նաև Ախալցիխեում: