Չինաստանում բժիշկները 23-ամյա տղամարդու ուղեղից մոտ 13 սանտիմետր երկարությամբ կենդանի որդ են հանել: Հաղորդվում է, որ որդը հիվանդի գլխում ապրել է 17 տարի, գրում է The Daily Mail-ը:
Հիվանդն ինքը պատմել է, որ 6 տարեկանից իրեն տարօրինակ խնդիրներ էին անհանգստացնում. վերջույթները քարանում էին: Սակայն ծնողները միշտ անտեսում էին երեխայի բողոքները: Ուստի նա երբեք բժիշկների չէր դիմում` իր վիճակը գենետիկ հիվանդության դրսեւորում համարելով:
Նա դիմել էր մասնագետների միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կորցրել էր զգայունությունն իրանի վերին աջ մասում:
Բժիշկները ենթադրում են, որ որդը հիվանդի օրգանիզմում հայտնվել էր հում էկզոտիկ միս, օրինակ` գորտ կամ օձ ուտելու հետեւանքով: