Կես Վրաստանը այցելել է Բաթումի, սակայն կարգավորումները պետք է պահպանվեն. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Աջարիայի փակումը չի ծրագրվում: Ըստ Գամղրելիձեի, նոր դեպքերի քանակն այնքան մեծ չէ, որ անհրաժեշտ լինի արմատական միջոցներ ձեռնարկել: Ամիրան Գամղրելիձեի պարզաբանմամբ, երկրում համավարակային վիճակը վերահսկվում է, սակայն հետևելի է:
«Իմերեթիում համավարակային վիճակը համեմատաբար հանգիստ է: Մենք ունենք երեք հաստատված դեպք Գուրիայում: Ինչ-որ կերպ այն կապված է Աջարիայի հետ և այս պահին կատարվում է համավարակաբանական ուսումնասիրություն: Առաջին դեպքը գիտեմ, որ մասնակցել է հարսանիքի: Հասարակական առողջապահական ծառայությունները ինչպես Գուրիայում, այնպես էլ Աջարիայում աշխատում են այս հարցի, ուսումնասիրելով նրա շփումները: Բաթումի քաղաքը չի փակվի, դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Գամղրելիձեն:
Նա մեկ անգամ ևս հորդորել է Աջարիայում գտնվող քաղաքացիներին օգտվել անվճար թեստավորումից: