Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված անձը բուժվել է
Սամցխե-Ջավախքում առաջին վարակվածը ապաքինվել է - այս մասին այսօր, հոկտեմբերի 6-ին, հաստատեցին մարզպետարանի հատուկ բաժանմունքում: Ըստ Գիորգի Միքելաձեի, ապաքինվածը տարածաշրջանում առաջին վարակված անձն էր, ում ինքնամեկուսացման ժամկետը լրացել էր: Կորոնավիրուսը հաստատող թեստավորման կրկնակի պատասխանները ցույց են տվել բացասական արդյունք: Ուստի նա համարվում է բուժված:
Կորոնավիրուսի առաջին դեպքը շրջանում գրանցվել է Սեպտեմբերի 19-ին, Ադիգենի գյուղ Ճեճլայում:
Հոկտեմբերի 6-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 41 դեպք է գրանցվել: