508 նոր դեպք, 4 մահ, 58 ծանր հիվանդ. կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 9753 դեպք: Ապաքինվել է ևս 348 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5235:
Կորոնավիրուսից մահացել է ևս 4 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 62:
Կարանտինի ռեժիմում է մնում 5655 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր 4518 պացիենտներից 58-ի վիճակը ծանր է:
«Կորոնավարակակիր 4518 պացիենտներից 58-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այստեղից 8-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից»,- հայտարարել է Մարինա Էնդալաձեն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս փուլում կլինիկայում բուժում է ստանում 42 վարակակիր, նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկի պացիենտի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
«Այժմ մեր կլինիկայում բուժում է ստանում 42 վարակակիր, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, ունեինք ծայրահեղ ծանր և կա բարելավում»,- նշել է Մարինա Էնդելաձեն:
«Կա չորս մահացած, այդ թվում, երկուսն Աջարիայում՝ 70-ամյա տղամարդ և 65-ամյա կին, ովքեր ունեին ուղեկցող հիվանդություններ և ծանր վիճակում էին: Մեկը 88-ամյա կին է, ով մահացել է Թերջոլայում, իսկ մեկը՝ Թբիլիսիում, 83 տարեկան»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Բացի այդ, «Թերջոլամեդի» կլինիկայի տնօրեն Դավիթ Սարիշվիլու հայտարարությամբ, 88-ամյա կնոջն իրենց կլինիկա էին տեղափոխել երեկ՝ Բաթումիից:
Կլինիկայում մեկնաբանում են, որ պացիենտն ուներ մի քանի ուղեկցող հիվանդություն: Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր երեք պացիենտ: