Վրաստանում հայկական դպրոցների համար տպագրվել է 120 330 կտոր դասագիրք
Վրաստանի հայկական դպրոցները 2020-2021 ուսումնական տարում նոր տպագրված հայերեն դասագրքերով համալրվեցին: Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայկական դպրոցների համար տպագրել և բաշխել է 120 330 կտոր դասագիրք:
Ինչպես նախկինում արդեն հայտնել էինք, այս տարի Ախալքալաքի շրջանի հանրային դպրոցները ուսումանական տարի սկսեցին նոր դասագրքերով։ Սակայն Վրաստանում տպագրված հայկական դասագրքերը ոչ բոլոր աշակերտներին հասավ: ԿԳ նախարարությունից վստահեցնում են, որ պակասն ամբողջությամբ կլրացվի:
Այսպիսով, տպագրվել է I-VI դասարանների համար 111500 դասագիրք, իսկ VIII-XII դասարանների` 8830 դասագիրք: Ինչ վերաբերում է VII դասարանի դասագրքերին, ապա նախատեսվում է տպագրել 12 167 դասագիրք:
Դասագրքերի քանակը որոշվում է Հանրային իրավունքի իրավաբանական անձ կառավարման տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկատվությունների հիման վրա: Դպրոցի կողմից դասագրքերի պահանջի դեպքում գործակալությունը դպրոցին կտրամադրի լրացուցիչ դասագրքեր:
Յուրաքանչյուր հանրակրթական դպրոց ստանում է պահանջվող քանակի դասագրքեր` ըստ ներկայացված դիմումի:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ոչ վրացալեզու դպրոցներին ապահովում է յուրաքնաչյուր առարկայի դասագրքով: