Կենդանիներն ուտում են հակառակորդի զինծառայողների դիերը, իսկ Բաքվի իշխանությունները թքած ունեն. Հովհաննիսյան
Ադրբեջանի իշխանություններին պետք չեն սեփական զինծառայողները, նրանք թքած ունեն սեփական կորուստների վրա:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր դիտել եմ տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են կենդանիներն ուտում հակառակորդի զինծառայողների դիերը: Ադրբեջանի իշխանությունների այդ վերաբերմունքի մեջ զարմանալի ոչինչ չեմ տեսնում»,-նշել է նա:
News.am