Արցախում զոհվել է Ջավախքի ևս մեկ զավակ
Տիգրան Հապետնակի Շաշիկյանը արմատներով Ջավախքի Աբուլ գյուղից է: Սովորում էր Երեւանի Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում:
Ավաղ նա հնարավորություն չունեցավ ավարտելու ուսումը, քանի որ Արցախում սանձազերծված պատերազմը խլեց նրան: Տիգրանը հերոսաբար ընկավ ռազմական գործողությունների ընթացքում:
Մենք բոլորս անսահման պարտք ունենք Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը նվիրած հերոսին: Javakhkmedia.com