Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտների և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ, այսօր Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի նախնական փոխանցմամբ, 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն արձանագրվել է ժամը 18:47-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Խարիսթվալի գյուղի մոտ: