Վրաստանում անհրաժեշտ են սահմանափակումներ. ինչ տարբերակներ են քննարկում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, համակարգող խորհուրդը կշարունակի քննարկել կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու կապակցությամբ որոշակի սահմանափակումների հարցը:
Գամղրելիձեն գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել որոշակի սահմանափակումներ, սակայն ոչ ամբողջ երկրի տարածքով և այնպիսի ծանր, ինչպիսիք հաստատվել էին գարնանը:
«Մենք քայլ առ քայլ սահմանափակումներ ենք սահմանում: Շատերին դուր չի գալիս շնչադիմակ կրել, ինչպես դրսում, այնպես էլ ներսում, սակայն դա սահմանափակում է: Այսօր լուրջ քննարկում էր, կարծում եմ ՝ վաղը, մյուս օրը կշարունակվի քննարկումը համակարգող խորհրդի նիստում, որոշ սահմանափակումներ անհրաժեշտ են, սակայն ես ընդգծում եմ, կետային և ոչ թե երկրի ամբողջ տարածքում այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչին մենք ունեինք գարնանը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: