Խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվում են
Այսօր՝ նոյեմբերի 6 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում անցկացվում էր պատվաստում` խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների կանխարգելման նպատակով: Այս մասին տեղեկությունը տարածում է Nor.ge-ն:
Անասնաբույժ Համբարձում Բադոյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Այս միջոցառումները անցկացվում է ընդհանուր Վրաստանով, ներկա պահին անցակցնում ենք պատվաստումներ խոշոր եղջերավոր կենդանիներին դաբաղի եւ շներին` կատաղության դիմաց, դրանից հետո բրուցելյոզի դիմաց է անցկացվելու ներարկումներ: Այդ աշխատանքները լրիվությամբ պետք է ավարտենք մինչեւ այս ամսվա վերջ: Ամբողջ տարածաշրջանում դեռեւս ոչ մի հիվանդ կենդանի չկա եւ հույսով ենք որ չի էլ լինի, քանի որ պատվաստումները որոնք կատարվում են, ուժեղացնում է անասունների դիմադրողականությունը եւ հիվանդանալու հավանականությունը նվազում է»: