Եթե մինչև ութը պատասխան չենք ստանա, կորոնան կլինի մեր ոտքերին
Բաթումիում հանրահավաքի մասնակիցները թատրոնի մոտից տեղափոխվել են Աջարիայի կառավարության տան մոտ: «Գնա, գնա», «Միշա, Միշա», – վանկարկում են ցուցարարները:
Տեղում կենտրոնացված են իրավապահները:
Ցույցին «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ջելալ Քիքավան հայտարարել է, որ հայտարարվում է համընդհանուր անհնազանդություն:
«Մենք սպասում ենք ժամը ութին: Եթե մինչ ութը մենք պատասխան չունենանք, ապա անցնում ենք անհնազանդության վրա, չենք ենթարկվի այս իշխանությանը: Մենք դուրս ենք գալիս սահմանադրական տարածությունից և հայտարարում անհնազանդություն: Մեր ոտքերին կլինի կորոնան: Կեցցե Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Մենք սպասում ենք ժամը ութին, մենք սկսում ենք գործել, շարժվում ենք ուղղիղ»,- հայտարարել է Ջելալ Քիքավան: