Գևորգ Սամվելի Կուլիջանյան ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Ծաղկունք գյուղում,արմատներով Ջավախքի Գանձա գյուղից է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր ապրել է տատիկի ու մորաքրոջ հետ։ 4 ամիս է ինչ անցել էր ծառայության Հայոց բանակում։Նոյեմբերի 2-ին Շուշիում մեր զինվորը հերոսացավ կյանքը տալով հայրենի հողին ու Հայրենիքի խաղաղության համար։
Վերջին հեռախոսազանգը ընտանիքի հետ եղել է դեպքից երկու օր առաջ ու տատիկից հետաքրքրվել համագյուղացիներով, հարևաներով, միևնույն ժամանակ հարցրել է, թե ովքեր են իրենով հետաքրքրվում։ Տատիկին էլ միշտ ասել է որ ինքը չի կռվում, ինքը պահեստում է։ Բայց հենց պատերազմի սկզբից Գևորգը եղել է կռվի դաշտում և իր զինակիցների հետ միասին համառ պայքար են տարել թշնամու ագրեսիայի դեմ ,պաշտպանելով հայրենիքն ու հայրենի սահմաները։
Գևորգը եղել է տատիկի մշտական ուղղեկիցը, տանը զբաղվել է հողագործությամբ, եղել է շատ ակտիվ կենսուրախ, ժպիտով, միշտ լսող ու օգնող։
Դեռ դպրոցական տարիներից զբաղվել է Մուայթայ սպորտաձևով արժանանալով մեդալների ու դիպլոմների և նրա նպատակն է եղել հետագայում է շարունակել այդ մարզաձևը։
Ըստ Փարվանա TV–ի, Ժենյա Հովհաննիսյանի, Երազիկ Համբարյանի տեղեկատվության