Բժիշկ Արմեն Բդոյանը ծնունդով Նինոծմինդայից է: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ եւ աշխատում է:
Արցախյան պատերազմի սկսվելուց հետո նա մեկնեց Արցախ իր բժշկական պարտքը կատարելու: Երեկ մեր հայրենակից բժիշկը պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով։
2002 թ. ընդունված մայր օրենքի համաձայն «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները։ 2006 թ. մայիսի 2-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։
Արցախում աշխատող այլ ջավախքցի բժիշկներիմասին կարելի է կարդալ
այստեղ: