Սամցխե-Ջավախքում, մի գյուղից Covid19-ից 2 մարդ է մահացել
Ադիգենի մունիցիպալիտետի Ուդե գյուղից կորոնավիրոսից երկու անձ է մահացել:
Մոտ 80-ամյա տղամարդը Ուդեի բնակիչն էր, նա ապրում էր Ախալցիխեում: Համագյուղացիներն ասում են, որ սկզբում վարակված մարդը բուժվում էր տանը, իսկ հետո կովիդընդունող հիվանդանոց էին տեղափոխել: Տղամարդն ուներ հիվանդություններ: Նրան այսօր, գյուղ Ուդեում կհուղարկավորեն:
Ինչ վերաբերվում է երկրորդ զոհին, մոտ 60 տարեկան կինը նույնպես Ուդեից էր, բայց ապրում էր Թբիլիսիում: Կինը, կորոնավիրուսային ախտորոշմամբ մահացել է Նոյեմբերի 14-ին: Ըստ համագյուղացիների, նրան նույնպես կհուղարկավորեն Ուդեում: