Նորություններ
Ընրտությունների վերջնական արդյունքները Սամցխե-Ջավախքում (Ինֆոգրաֆիկա)
Խորհրդարանային ընտրությունների երկրորդ փուլն ավարտվեց: Ըստ տվյալների, «Վրացական երազանքը» հավաքել է 90 մանդատ, այդ թվում են նաև Սամցխե-Ջավախքում ստացած արդյունքները:
2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքն» ու նրա կողմից առաջադրված թեկնածուները հաղթեցին Սամցխե-Ջավախքի երկու մեծամասնական ընտրատարածքներում: Ոչ Սամցխեում և ոչ էլ Ջավախքում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ իշխող կուսակցության թեկնածուները ընտրողների 50%-ից ավելի ձայներ էին հավաքել:
Սամցխեի #17 ընտրամասում, որտեղ միացված են Ադիգենիի, Ասպինձայի, Ախալցիխեի և Բորջոմիի մունիցիպալիտետները, գրանցվաղ էր 14 մեծամասնական պատգամավորի թեկնածու: 111 ընրական տարածքի վերջնական արդյունքներն այսպիսին էին.
Ինչ վերաբերվում է #18 ընտրամասին, որտեղ Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալիտետներն էին, այստեղ մասնակցում էր 9 թեկնածու: 109 մասերում քվեարկությունից հետո արդյունքը հետևյալն է:
Երկու ընտրատարածքներում էլ, հաղթեց «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը ձայների 59.12% հավաքել է Սամցխեում, իսկ 66.77% : Ջավախքում:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :