Նորություններ
Մելիք Ռաիսյանը մեղադրում է ոստիկաններին իր որդուն ապօրինի ձերբակալելու և ծեծի ենթարկելու մեջ
Մելիք Ռաիսյանը ոստիկանության աշխատակիցներին մեղադրում է իր որդուն՝ Կառլոս Ռաիսյանին ապօրինի ձերբակալելու և ծեծի ենթարկելու մեջ:

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը առցանց ռեժիմով քննարկեց քաղաքական գործչի («Միասնական ազգային շարժում» կուսակցությունից) Մելիք Ռաիսյանի կրտսեր որդու գործը: Շրջանային դատարանի տեղեկության համաձայն, դատարանը քննել է գործը կոնկրետ ոստիկանության աշխատակիցներին վիրավորելու վերաբերյալ, և նրան դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի: Նյութն այս մասին տարածում է Jnews.ge - լրատվական կայքը:

Կառլոս Ռաիսյանի հոր խոսքով, դեկտեմբերի 23-ին, գիշերվա ժամը 12-ի սահմաններում, իր հարբած որդուն կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները, որոնց շարքում է եղել նաև նրանց հարևանը: Նրա պնդմամբ, ուժ կիրառելով ոստիկանները տեղափոխել են Կառլոս Ռաիսյանին ոստիկանական բաժանմունք:

«Երեկոյան նա միշտ զբոսնում էր իր շան հետ: Հարևանությամբ բնակվող ոստիկանը՝ Արմեն Կարապետյանը և 3 այլ ոստիկաններ նրան կանգնեցրել և ասացել են, որ նա խախտում է պարետային ժամը: Տղաս պատասխանել է, որ եթե նա խախտել է, գրեն արձանագրություն, և նա կվճարի տուգանքը », – պատմում է Մելիք Ռաիսյանը:

Բայց ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժին, որպեսզի այնտեղ արձանագրություն կազմեն:

«Նրա նկատմամբ բռնություն են գործադրել: Նրանք դա հիմնավորեցին, որ նա հայհոյել է, տեսանյութ են ցույց տվել: Նրանք բերման են ենթարկել նրան այնպես, ինչպես ԱՄՆ-ում բերման ենթարկեցին աֆրոամերիկացուն (խմբ. Ջորջ Ֆլոյդին): 4 հոգով ընկել են 40 կգ-ոց տղայի վրա: Նրա բերանից արյուն էր հոսում: Անմիջապես նրան ձեռնաշղթաներ էին կապել, և նա գոռում էր, որ խեղդվում է և հայհոյում էր: Դատավարության ընթացքում ոստիկաններին հարցնում են, թե ինչու է նրա բերանից արյուն հոսում: Սրանք էլ պատասխանում են, որ ինքն իրեն կծել է, որպեսզի կարողանա արյունով թքել մեզ վրա », – պատմում է Մելիք Ռաիսյանը:

Ձերբակալվածի հայրը համաձայն է այն բանի հետ, որ իր որդին խախտել է պարետային ժամը և բժշկական դիմակ չի կրել: Նա ասում է, որ արձանագրությունը լրացնելուց հետո իրենք տուգանքը կվճարեին, սակայն, ըստ նրա, քաղաքում պարեկություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները իրենց մոտ արձանագրություններ չունենալու պատճառով ուզում էին իր որդուն տանել ոստիկանություն, ինչը նրանք իրավունք չունեին անել:

«Նրանք ասացին, որ օրինաչափ ուժ են կիրառել: Նրանք փաստաբանին ասում էին, որ պետք է 15 օր բանտարկեն: Ես պատրաստ էի վճարել այդ 4000 լարին էլ, բայց նրանք որոշեցին 10 օր: Ես հակընդդեմ հայց կներկայացնեմ թե ապօրինի տուգանքի, թե ծեծի ենթարկելու համար: Ես հասկանում եմ, որ քանի որ խախտել ես օրենքը, ապա պետք է պատասխան տաս դրա համար: Հարցն այստեղ նրանում է կայանում, որ առաջին հերթին նրանք ստում են, որ որդիս ինքն է կանգնեցրել նրանց: Ասացեք ինձ, ի՞նչ իմաստ ուներ նրանց կանգնեցնելը: Դատի ժամանակ փաստաբանը հարցրեց, թե ինչու չեն լրացրել արձանագրությունը, ոստիկանը պատասխանեց, որ իր մոտ չկար արձանագրություն: Ինչո՞ւ է այդ դեպքում պարեկություն անում: Երրորդը, ինչու՞ բժիշկներ չէին հրավիրել, միգուցե նա վատ էր, քանի որ նա հարբած էր: Նրանք տեղում պետք է բուժզննում անցկացնեին, բայց դա չի արվել: Եվ ոստիկանությունում էլ դա չեն արել: Հիմա ինչու են պահանջում 10 օր, որպեսզի ծեծի հետքերը վերանա՞ն », – ասում է Մելիք Ռաիսյանը:

Ռաիսյանները դիմել են նաև Վրաստանի Հանրային պաշտպանին: Նրանք բողոքարկման նպատակով կդիմեն նաև դատարան և հակընդդեմ հայց կներկայացնեն:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.