Նորություններ
300 լարի դեկտեմբեր ամսին. ովքեր օգտվեցին փոխհատուցումից
Դեկտեմբերին փոխհատուցում է ստացել եկամուտը կորցրած ավելի քան 120 000 Վրաստանի քաղաքացի:

Ավելի քան 120 հազար Վրաստանի քաղաքացիներ, ովքեր կորցրել են իրենց եկամուտը կորոնավիրուսային համավարակի պայմաններում, 2020 թ.-ի դեկտեմբերին ստացել են 300 լարի (ավելի քան 90 ԱՄՆ դոլար) փոխհատուցում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Վրաստանում, նոյեմբերի 28-ին, երկու ամիս ժամկետով ներդրված «COVID-19»-ի նոր սահմանափակումների պատճառով՝ շուկաների, առևտրի կենտրոնների աշխատակիցները և այլ անձինք, ովքեր մնացել էին առանց աշխատանքի, կարող էին ակնկալել պետության կողմից միանվագ օգնություն:

Ինչպես նշել է Մաճավարիանին, նմանատիպ օգնությունը կշարունակվի 2021-ի առաջին կիսամյակում:

Այսօր Վրաստանի կառավարությունը հայտարարել է 610 միլիոն լարիի (ավելի քան 185 միլիոն ԱՄՆ դոլար) չափով սոցիալական աջակցության երրորդ հասցեական փաթեթի մասին: Այն քաղաքացիները, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և աշխատավարձ չեն ստացել 2020 թ.-ի դեկտեմբերից վեց ամսվա ընթացքում, կկարողանան ակնկալել 200 լարիի (ավելի քան 60 ԱՄՆ դոլար) չափով նպաստ: Jnews.ge

Վեց ամսվա ընթացքում խոստանում են 100 լարիի (ավելի քան 30 ԱՄՆ դոլար) չափով նպաստ հատկացնել 71 հազար սոցիալապես անապահով ընտանիքների և 24 հազար կարիքավոր բազմանդամ ընտանիքների: Սահմանափակ կարողություններ ունեցող 43 հազար մարդ կկարողանա ստանալ նմանատիպ օգնություն. Այդպիսիք են՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, ինչպես նաև բարդ ձևերով ֆիզիկական վառ արտահայտված սահմանափակումներ ունեցող չափահաս անձինք:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.