Նորություններ
Մեկուկես միլիարդ լարի համընդհանուր առողջապահության համար. Քանիսն են օգտվել Սամցխե-Ջավախքում (ինֆոգրաֆիկա)
2013 թվականին Վրաստանում մեկնարկեց համընդհանուր առողջապահության պետական ծրագիրը: Նախաձեռնությունը նախատեսում է առանց ապահովագրության միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների բժշկական ծառայության հարկի մի մասի վճարումը:
Ծրագրից օգտվում են 70,000-ից 100,000 վարկանիշային միավոր ունեցող անձինք, ինչպես նաև 6-ից 17 տարեկան անձինք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն ամսական 1000 լարիից պակաս եկամուտ: 40,000 լարիից պակաս տարեկան եկամուտ ունեցող ֆիզիկական անձինք:
Սոցիալական ծառայությունների գործակալության 2020 թվականի տվյալները դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել: Ըստ 2019 թվականի պաշտոնական տվյալների, ծրագրից օգտվել է 1 267 465 մարդ, ում վրա ծախսվել է ավելի քան միլիարդ ու կեսից ավելի (1 622 683 016 լարի) գումար:
Արտակարգ ամբուլատոր և ստացիոնար ծառայություններ, ծննդաբերություն, ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա և հորմոնաթերապիա, վիրաբուժական և սրտային վիրաբուժություն, ինֆեկցիոն հիվանդությունների կառավարում. Այս մասնաբաժինների կառավարման և վերահսկման գործընթացի համար պետական բյուջետից տարեկան միլիոններ են ծախսվում:Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :