ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում օրենքի ընդունման կողմ անձանց համար
Պետքարտուղարությունը Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է իրականացնում, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խախտման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների վրա: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով ճնշելու քաղաքացիական հասարակության ազատությունը և խաղաղ հավաքները, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել և ընդունել է «օտարերկրյա ազդեցության» օրենք, որը կխեղդի միավորումների և արտահայտվելու ազատության կիրառումը, կխարանի Վրաստանի քաղաքացիներին սպասարկող կազմակերպություններին և կխանգարի անկախ լրատվամիջոցներին աշխատել ապահովելու համար Վրացիներին՝ բարձրորակ ինֆորմացիայով։ Այն բանից հետո, երբ Վրաստանի քաղաքացիները դեմ արտահայտվեցին օրենքին, մենք տեսանք ահաբեկման և բռնության հստակ նշաններ՝ խաղաղ այլախոհությունը ճնշելու համար: Ե՛վ «Ազգային անվտանգության օրենքը», և՛ օրինական այլախոհությունը ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը խարխլում է Վրաստանի ժողովրդավարությունը և հիմնարար ազատությունները, որոնք վրաց ժողովրդի իրավունքներն են, և հակասում են Վրաստանի երկարաժամկետ նպատակին:
Ի պատասխան այս գործողությունների՝ Պետդեպարտամենտը նոր վիզային սահմանափակման քաղաքականություն է իրականացնում Վրաստանի համար, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների վրա: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակության և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Էնթոնի Բլինքենի խոսքով, այսօր մեկնարկում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության վերանայումը։
Դեռևս հայտնի չէ այն անձանց ցուցակը, որոնց վրա կտարածվեն սահմանափակումները։