Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղ Խանչալիում, Սարգիս Անանիկյանի արոտավայր ներխուժել է վայրի կենդանի:
Գայլը ֆերմերի մեկ ոչխարը միանգամից պատառոտել է, իսկ 5-ին վնաս հասցրել: Լուրը տարածում է Nor.ge-ն:
Ըստ սեփականատիրոջ, գայլը ոչխարների հոտին մոտեցել է պատուհանի միջոցով:
Սա առաջին դեպքը չէ, երբ գայլերը հարձակվում են ընտանի կենդանիների վրա: Չորս օր առաջ, սույն գյուղում որսորդը հոշոտել է տեղացիներից մեկի կենդանին: