Նրանից հետո, երբ Վարձիա-Գոգաշեն ճանապարհահատվածը կրկին փակվեց, անցել է մեկ ամիս: Տարածքից հողի հեռացումը դեռ չեն սկսել, բնակչությունը կրկին ստիպված է օգտնվել այլ ճանապարհից, իսկ տուրիստները մինչ այժմ հետ են դառնում:
15 հեծանվավար, որոնք գնում էին Վարձիա, գյուղ Գոգաշենից հետ են դարձել: Օտարերկրացի զբոսաշրջիկները տուրիստային ճանապարհը քանդված են տեսել: Սա առաջին դեպքը չէ, երբ ճանապարհորդները ստիպված են փոխել ուղղին: Ոմանք ռիսկի դիմելով հողաթափված ճանապարհով այնուամենայնիվ անցնում են:
«
Տեսել եմ, թե ինչպես են հեծանիվների հետ զբոսաշրջիկները անցնում այդ ճանապարհով: Վտանգավոր է, բայց ի՞նչ անեն»,- պատմում է տեղացիներից մեկը:
Գյուղ Գոգաշենում ապրում է երիտասարդ տղամարդ, ով ամեն օր ոտքով անցնում է վատթար ճանապարհով:
«Աշխատում եմ Վարձիայում, գյուղից ոտքով գնում եմ այդ ճանապարհով, մեքենան ներքևում եմ կանգնեցնում, իսկ այնտեղից աշխատանքի գնում եմ մեքենայով: Վտանգավոր է, բայց ինչ անեմ, հակառակ դեպքում ավելորդ 100կմ պետք է անցնեմ»,- ասում է նա:
45մ բարձրությունից առաջին անգամ ժայռեր փլուզվեցին մայիսի 13-ին: Իշխանությունը մաքրման աշխատանքների ավարտից հետո ծրագրում էր հենական պատի կառուցումը: Ընկերությունը աշխատանքները գրեթե վերջացնում էր, երբ սույն հատվածում հողը կրկին, հուլիսի 13 ին, ավելի մեծ քանակությամբ թափվեց:
«Շատ ենք տանջվում, երկու ամիս է, ինչ ճանապարհը փակված է: Երկրորդ իրադարձությունից հետո ոչ ոք այս կողմերում չի երևացել, ինչքանով որ տեղյակ ենք, գումարը փոխանցված է և աշխատանքները չեն սկսում, պատճառն անհայտ է»,- պատմում են տեղացիները:
Ինչու՞ չեն աշխատում և ե՞րբ կվերսկսեն աշխատանքները – այս մասին տեղեկություն չունի նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը Գոգաշենի հատվածում՝ Զազա Նաթենաձեն:
«Ճշգրիտ տեղեկություն չունենք, գումարի հետ է կապված: Տեխնիկան տեղում կանգնած է, սպասում ենք, երևի մի քանի օրից կսկսեն, այսպիսի տեղեկություն ունեմ»,- ասում է Զազա Նաթենաձեն:
Տարածաշրջանի իշխանությունում աշխատանքների չսկսելու համար 2 պատճառ են նշում: Առաջինը այն, որ դեռ պատերը պետք է տեղադրեին, իսկ երկրորդը՝ որ տեղում կանգնած ծանր տեխնիկաները վնասվել են: Բացի սրանից, Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալն ասում է, որ երկրաբանների եզրակացությունը պատրաստելու եւ նախարարության կողմից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար հարկավոր է մոտ 10 օր:
![](/images/temp/2019/07/15/93a96d072d16f6304b6c413f49a5aa39.jpg)
Երկրաբանների եզրակացության համաձայն, մաքրման աշխատանքները պետք է իրականացնեն մի քանի փուլով: Հողի հեռացումը պետք է սկսվի վերևի մասից, բերելով մինչև կեսը,իսկ հետո հատակին պետք է հասցնեն: Միայն սրանից հետո է հնարավոր այն ամբողջովին հեռացնել:
Ըստ Շալվա Բերձենիշվիլիի, մաքրման աշխատանքների համար հարկավոր է 2 ամիս: Ճանապարհահատվածում երթևեկությունը կվերականգնվի միայն սրանից հետո: