Բենզինի արժեքը թանկացել է
Վրաստանի որոշ բենզալցակայաններում նկատվում է դիզելային վառելանյութի գնի բարձրացում: Գների թանկացումը կազմում է մոտ 2-6 թեթրի: Վառելիքի գները հիմնականում աճել են «Վիսոլի» և «Գալֆի» բենզալցականներում:
Նավթ ներմուծողների միության կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, մեկ լիտր Եվրոդիզելը, այլ ընկերությունների հետ համեմատած, թանկացել է մոտ 10 թեթրիով: Այն արժե 2 լարի և 77 թեթրի: Այլ կայաններում վերոնշյալ վառելանյութը 2,60 լարիից դարձել է 2,66 լարի:
Բենզինի և հեղուկացված գազի գների թանկացում չի նկատվել: