«Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Խակում «Աջակցություն գյուղերին» ծրագրի սահմաններում լույս կտեղադրվի: Նախագիծն ընտրվել է գյուղի ընդհանուր ժողովում բնակչության հետ խորհրդակցությունների միջոցով»,- գրված է Ախալցիխեի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունում:
Գյուղ Խակում լուսավորության համակարգի տեղադրման համար «Աջակցություն գյուղերին» ծրագրի շրջանակներում ծախսվում է 9 409 լարի:
9-րդ ալիքի մոտ խոսող բնակիչներն ասում են, որ գյուղն ամեն տարի աստիճանաբար դատարկվում է: Լույսի խնդրից բացի.
«Գյուղում ճանապարհ, դպրոց, խանութ, մանկապարտեզ չկա - խնդիրներից շատ ոչինչ չկա: Երկու լիճ կա գյուղի վերևի մասում, բայց ոռոգման համար չի բավարարում: Ձմեռը խիստ է, շատ ձյուն է գալիս և փայտի խնդիր ենք ունենում: Մարդիկ Ռուսաստան են գնում, քանի որ այնտեղ փողը շատ է»,- ասում է Ախալցիխեի գյուղ Խակում բնակվող Սերոժ Պետրոսյանը:
Մանրամասներին ծանոթացեք.
Խակ գյուղի հոգսերը
«Երիտասարդները գործ չունեն, դրա համար էլ գնում են Ռուսաստան»,- Սազելում բնակչությունը նվազում է: