Ախալցիխեում խաղատուն և խաղալիքների խանութ են տուգանել
Քաղաք Ախալցիխեում, 500-500 լարիով տուգանել են խաղատունը և խաղալիքների խանութներից մեկը: Խաղատանը «Ծխելն արգելվում է» նշանը չէր տեղադրված երևացող տեղում, իսկ խաղալիքների խանութում սեփականատերը ծխախոտ էր ծխում:
Վրաստանի առողջապահության նախարարությունում Վրաստանի մասշտաբով կան 100 ստուգողներ, ովքեր մտնում են տարբեր հաստատություններ և խախտում նկատելու դեպքում տեղեկացնում են ոստիկանությանը: Իրավապահները անհատներին՝ 100, իսկ իրավաբանական անձանց 500 լարիով են տուգանում:
Օրենքի համաձայն, ծխախոտ ծխելը բոլոր հաստատություններում արգելվում է:Ինչպես նաև ձեռնատերը պարտավոր է երևացող տեղում տեղադրել «Ծխելն արգելվում է» նշանը: