Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին ավտովթարում 2 երիտասարդ է մահացել
Ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի կապող ճանապարհին՝ Փարեխայի մոտ: Ավտովթարի հետևանքով մահացել է 2 երիտասարդ տղամարդ: Մեքենայում գտնվողներից մեկը՝ 25-ամյա Թ.Ս.-ն ստացել է մարմնի վնասվածքներ: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
«Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հավանաբար, վնասված էր նաև ողնաշարը: Այդ իսկ պատճառով շտապ ուղղարկեցին Թբիլիսի»,- ասում է հիվանդանոցի մենեջեր՝ Խաթունա Կեկելիշվիլին:
Երկու մահացած երիտասարդներն էլ՝ 25-ամյա Գ.Թ.-ն և Մ.Կ.-ն ապրում էին Ախալցիխեում:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: